Շինուհայրը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի և Հայաստանի հնագույն գյուղերից է:
Այսօր մաս է կազմում խոշորացված Տաթև համայնքի, որի կենտրոնը Շինուհայրն է։
Շինուհայրը, որ պատմության մեջ հանդիպում է նաև Շենուհայր և Շնհեր անուններով, գտնվում է ծովի մակերևույթից գրեթե 1500 մետր բարձրության, Գորիս քաղաքից 17, մարզկենտրոն Կապանից՝ 79 կմ հեռավորության վրա:
Շինուհայրի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Այստեղ են գտնվում Կուսանաց Անապատի համալիրը, Սուրբ Աստվածածին եկեղեցին (1676թ.), «Շինուհայր» գյուղատեղին, Սուրբ Ստեփանոս եռանավ բազիլիկ եկեղեցին և «Խաչեր» կոչվող գերեզմանոցը, ուր կանգուն է իր ձևով եզակի, 3մ բարձրությամբ կոթող-խաչքարը (1261թ.)։
Շնուհայրի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 244 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 1121 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 1509 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1517 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1514-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ,
1904 թվական – 2100 հոգի,
1914 թվական – 1215 հոգի,
1919 թվական – 2250 հոգի,
1922 թվական – 749 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1282 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1280՝ հայ, 2-ը՝ պարսիկ,
1931 թվական – 1343 հոգի, որից 1340-ը՝ հայ, 3-ը՝ թուրքական խումբ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Խնածախն ունեցել է.
1939 թվական – 1343 հոգի,
1959 թվական – 1146 հոգի,
1970 թվական – 1306 հոգի,
1979 թվական – 1896 հոգի,
1989 թվական – 2645 հոգի:
Այսօր, համաձայն Սյունիքի մազրպետարանի տվյալների, Շինուհայրն ունի հաշվառված 2598 հոգի բնակչություն:
Կարդալ նաև՝












