Կաղնուտ գյուղի բնակչությունը 1897-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

5334

Կաղնուտը Սյունիք մարզի Կապանի շրջանի գյուղերից է, այսօր մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի: Խորհրդային տարիներին գտնվել է Արծվանիկի գյուղական խորհրդի կազմում:

Հեռավորությունը մարզկենտրոնից 23 կմ է, Արծվանիկից՝ 6 կմ, գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1500 մետր բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Մողես, Մուկես, Նավրուզլու անունները: Մողեսից Կաղնուտ է
վերանվանվել 1949թ. հունիսի 29-ին։

Կաղնուտի բնակչության մասին առաջին հստակ տեղեկությունները հանդիպում ենք Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ:

1897 թվական – 205 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 303 հոգի,

1914 թվական – 377 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),

1919 թվական – 291 հոգի,

1922 թվական – 286 հոգի,

1926 թվական – 308 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 356 հոգի:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Կաղնուտն ունեցել է.

1939 թվական – 363 հոգի,

1959 թվական – 242 հոգի,

1970 թվական – 184 հոգի,

1979 թվական – 151 հոգի,

Այսօր, համաձայն Սյունիքի մազրպետարանի տվյալների, Կաղնուտն ունի հաշվառված 109 բնակիչ:

Լուսանկարում՝ դեպի Կաղնուտ տանող ճանապարհը

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2021/02/10/kapan-region-1831-villages-list-korkotian/