Կաղնուտը Սյունիք մարզի Կապանի շրջանի գյուղերից է, այսօր մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի: Խորհրդային տարիներին գտնվել է Արծվանիկի գյուղական խորհրդի կազմում:
Հեռավորությունը մարզկենտրոնից 23 կմ է, Արծվանիկից՝ 6 կմ, գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1500 մետր բարձրության վրա:
Նախկինում ունեցել է Մողես, Մուկես, Նավրուզլու անունները: Մողեսից Կաղնուտ է
վերանվանվել 1949թ. հունիսի 29-ին։
Կաղնուտի բնակչության մասին առաջին հստակ տեղեկությունները հանդիպում ենք Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ:
1897 թվական – 205 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 303 հոգի,
1914 թվական – 377 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),
1919 թվական – 291 հոգի,
1922 թվական – 286 հոգի,
1926 թվական – 308 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 356 հոգի:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Կաղնուտն ունեցել է.
1939 թվական – 363 հոգի,
1959 թվական – 242 հոգի,
1970 թվական – 184 հոգի,
1979 թվական – 151 հոգի,
Այսօր, համաձայն Սյունիքի մազրպետարանի տվյալների, Կաղնուտն ունի հաշվառված 109 բնակիչ:
Լուսանկարում՝ դեպի Կաղնուտ տանող ճանապարհը
Կարդալ նաև՝
https://www.aniarc.am/2021/02/10/kapan-region-1831-villages-list-korkotian/












