ՀՖՖ-ն Աբովյանի մարզադաշտի նախագիծը վստահել է քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի ընկերությանը

1568

Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը կատարել է Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանին պատկանող ընկերությունը, հաղորդում է ՀԵՏՔ-ը։

2021 թվականի հունվարի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։

Փետրվարի 2-ին գրավոր հարցմամբ՝ ՀԵՏՔ-ը ՀՖՖ-ից խնդրել է տեղեկացնել, թե որ ընկերություններն են կատարել և կատարելու մարզադաշտի նախագծումն ու հիմնանորոգումը, և ինչ կարգով են ընտրվել նրանք, ինչպես նաև հայտնել, թե որքան գումար է հատկացվելու այդ ընկերություններին։

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը փետրվարի 9-ին  պատասխանել են, որ նախագծման աշխատանքները կատարել է «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում մրցութային կարգով կընտրվի շինարարական կազմակերպությունը: ՀՖՖ-ն, սակայն, չի նշել, թե ինչ կարգով է ընտրվել «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն՝ հիմնանորոգման նախագծի աշխատանքների համար։ Ֆեդերացիան չի պատասխանել նաև, թե որքան գումար է փոխանցվել այդ ընկերությանը, միայն նշել է, որ Աբովյանի մարզադաշտի հիմնանորոգման և բարեկարգման համար նախատեսվում է ծախսել 1 միլիոն եվրո և շահագործման հանձնել մինչև 2021 թվականի ավարտը։

Շարունակությունը՝ այստեղ