Երեկ, փետրվարի 12-ին, տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի տեսակոնֆերանսը, հաղորդում է Ազատությունը:
Սա եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստն է: Քննարկման հիմքում եղել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն է՝ տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, ինչպես նաև հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը, համաձայն որոնց՝ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբի համանախագահները պետք է հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, ինչպես նաև աշխատանքային խումբը մինչև մարտի 1-ը ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց:












