Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

508

«Թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է», – այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ Արցախի նորաստեղծ ներքին գործերի նախարարություն այցելության ժամանակ, որտեղ նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին:

Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ ԼՂ նախագահը շեշտել է, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու:

Ազատություն Ռադիոկայան