Պատերազմի, կորուստների, դավադրությունների ու անելիքների մասին. «Մերոնք» կայք

1133

Սամվել Բաբայան. Անվտանգության խորհրդով փորձում էինք պարզել՝ հակառակորդն ունի այն, ինչ ես գիտեմ, թե ավելին ունի։ Փորձել ենք այդ հարցով զբաղվել, նամակ ենք հղել Պաշտպանության բանակին։ Պաշտպանության բանակն ասել է, որ պիտի դիմենք Հայաստանի պաշտպանության նախարարին։ Ես զանգել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին [Դավիթ Տոնոյան], նա խուսափողական պատասխան է տվել՝ «դա գաղտնիք է, բան»։