Հայաստանը 1922 թվականին. ԱՆԻ կենտրոնի քննարկումը Երևանում

610

Դեկտեմբերի 10-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Երևանի Keerk & Co սրճարան-գրախանութում (Մարշալ Բաղրամյան, 3Ա) կազմակերել էր քննարկում Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միություն՝ Անդրֆեդերացիայի ձևավորումը և Խորհրդային Միության մաս դառնալը 1922-ին թեմայով:

Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր, զրույցը վարում էր ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

2020-ի սեպտեմբերից մինչև 2022-ի փետրվար, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախաձեռնել է «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ» քննարկումների շարք, որոնք տեղի են ունենում Երևանում և մարզերում:

Այս ծրագիրը կյանքի կոչելու համար ԱՆԻ կենտրոնը 2020 թվականի գարնանը դիմել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությանը՝ դրամաշնորհ ստանալու ակնկալիքով: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել համապատասխան պայմանագիր: