Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ արցախցի երեխաների կողքին

567

ՀՖՖ-ն շարունակում է միջոցառումների շարքը արցախցի երեխաների համար Կարևորելով հումանիտար առաքելության դերը այս օրերին՝ ՀՖՖ-ն շարունակում է անցկացնել միջոցառումների շարք Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամները և ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել էին Հավաքական թիմերի մարզական կենտրոն, որտեղ ժամանակավորապես հանգրվան գտած 160 արցախցի ընտանիքների երեխաների հետ անցկացրին տարբեր խաղեր, իսկ վերջում երեխաները ստացան նվերներ ՀՖՖ-ի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից։ Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութում։