«Օտարերկրացի վարձկանները հեռացել են տարածաշրջանից». Իրանի ԱԳՆ խոսնակ

1367

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «օտարերկրացի վարձկաններն այսօրվա դրությամբ լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին»:

«Այս պահի դրությամբ ահաբեկչական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից, մեզ փոխանցել են, որ դրանք այլևս չկան», – ասել է Խաթիբզադեն:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ, «վարձկանները տարածաշրջանում Թեհրանի համար «կարմիր գիծ» էր»: Նա կարևորել է նաև, որ «Իրանի սահմանները տարածաշրջանում չեն փոխվել, և դա ապագայում էլ տեղի չի ունենա»:

Ազատություն Ռադիոկայան