Ռուսաստանը լրացուցիչ սահմանային կետեր է տեղակայում Հայաստանում

2065

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հինգ լրացուցիչ սահմանային կետ է տեղակայում Հայաստանի սահմաններին: Այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բոտնիկովը:

Նրա փոխանցմամբ` երկուական կետ կտեղակայվի հայ-նախիջևանական սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում: Երկուական կետ կտեղակայվի հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում և Սըղրթում՝ Նռնաձորի մոտ: Իսկ հինգերորրդ կետը կտեղակայվի Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղում:

Լուսանկարում՝ ռուսական ներկայությունը Տեղ գյուղում

Ազատություն Ռադիոկայան