Ստեփանակերտը դուրս է գալիս ապաստարանից

681

Հրադադարը ճակատի երկայնքով՝ հատկապես հյուսիսում և հարավում, չի պահպանվում: Ծանր մարտերը շարունակվում են հատկապես Արաքսի ափամերձ հատվածում: Արցախի մայրաքաղաքում և Շուշիում հարաբերական անդորր է, ինչը թույլ է տվել քաղաքի բնակչությանը դուրս գալ փողոցներ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արեն Գրիգորյանը այսօր քայլել են Ստեփանակերտի փողոցներում, զրուցել մարդկանց հետ, հարցրել նրանց տրամադրությունների մասին: