Հուլիսյան մարտերը Ապրիլյան պատերազմի հետ համեմատելը կոռեկտ չէ․ Թաթուլ Հակոբյան

826

Հայ-ադրբեջանական վերջին էսկալացիան 2016-ի հետ համեմատելը պատեհ չէ, կարծում է ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը։ Ստելլա Մեհրաբեկյանի հետ Տավուշից հեռավար զրույցում նա նկատում է՝ էսկալացիան ավարտվել է, ըստ ստացված տեղեկությունների՝ ոչ առանց Ռուսաստանի միջնորդության։ Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ դիրքային բարելավում հայկական կողմից եղել է, սակայն այս պահին այդ մասին ձեռնպահ կմնա խոսելուց․ գուցե հետագայում՝ հոդվածների տեսքով։ Զրույցում անդրադարձ է կատարվում նաև այն հարցին, թե արդյոք վերջին լարվածությունը հերթական անգամ հետ մղեց բանակցային գործընթացը։