Վարդենիս. հացի և կարտոֆիլի շտեմարան

712

Արարատյան դաշտից հետո Հայաստանի ամենամեծ դաշտը Սևանի ավազանում է՝ լճի հարավային և հարավարևելյան ափերին: Մասրիկի կամ Վարդենիսի դաշտը համարվում է կարտոֆիլի և հացի շտեմարան: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արմեն Մկրյանը երկու օր անցկացրել են Գեղամասար համայնքի գյուղերում, այցելել դաշտեր, զրուցել հողի մարդկանց հետ: Գեղամասար խոշորացված համայնքի վարչական կենտրոնը Սոթք գյուղն է՝ դեպի Քարվաճառ տանող ՀՀ վերջին բնակավայրը:

Գեղամասարը 18 գյուղեր է ներառում՝ ընդհանուր 7 000-ից ավելի բնակչությամբ: Գյուղերը գտնվում են 1 950-ից 2 200 մետր բարձրության վրա: Մինչև 1988-ի նոյեմբեր այս գյուղերի մեծ մասում բնակվել են ադրբեջանցիներ: Այստեղ հաստատվեցին հայեր Ադրբեջանից՝ Շամխորի, Խանլարի շրջաններից, դաշտային Արցախից, Կիրովաբադից, Բաքվից: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է և հողագործությունը՝ կարտոֆիլ, ցորեն, գարի:

Հայաստանի երկաթուղին հասնում է մինչև Սոթքի հանք: Շուրջ 70 տարի այստեղից հանքաքարը գնացքով տեղափոխվում է Արարատի Զոդ ավան, որտեղ կորզվում է ոսկին: Գեղամասար համայնքի բնակչության մի հատված զբաղված է նաև հանքարդյունաբերության մեջ:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն ու նորոգումը աշխուժացրել է կյանքը Սևանա լճի ավազանի այս հատվածում: