«Սյունիք. պատմություն և հիշողություն». Գրիշա Սմբատյանի արժեքավոր նոր հատորը

2969

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի նոր հատորը՝ «Սյունիք. պատմություն և հիշողություն»:

Շուրջ 600 էջանոց հատորի խմբագիրը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է, գրախոսը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, հրատարակիչը՝ «Անտարեսը»: Հեղինակը այս հատորը նվիրել է կնոջ՝ Լաուրայի հիշատակին:

Սյունիքի և Հայաստանի պատմության այս արժեքավոր հատորը կազմված է Հրանուշ Խառատյանի առաջաբանից, գրքի հեղինակի մուտքից, հինգ մասերից, հիշատակարանից, տեղանունների և անձնանունների ցանկից:

Առաջին մասը ներառում է Կապանյան տարեգիրներին՝ Սուլթան Տեր-Գևորգյանց կամ Արքայիկ, Սահակ Ասծատրյան կամ Ջանունի, Բագրատ Մինասյան:

Երկրորդ մասն ընդգրկում է Զանգեզուրի 1917-1921 թթ. գոյամարտի էջերը:

Երրորդ մասը Գողթնը, Ղափանը և Արևիքն են 1918-1921 թթ. վավերագրերում:

Չորրորդ մասը ներկայացնում է Կապանյան դպրոցը:

Հինգերորդ մասում Խորհրդային տարիներին անհետացած գյուղերի պատմությունն է:

Գրիշա Սմբատյանի մյուս գրքերի մասին կարդալ՝

Գրիշա Սմբատյանի հատորները

Գրիշա Սմբատյանի հատորները