Գրիշա Սմբատյանի հատորները

1945

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է պատմաբան, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի երկու հատորները:

«Դարձ ի շրջանս յուր. Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով» ուսումնասիրության մեջ ներկայացված են Սյունիքի Մինասյան-Ղուկասյան տոհմը և լեռնաշխարհի վերջին երկու դարերի պատմության ուշագրավ դրվագներ:

Գիրքը լույս է տեսել 2016-ին ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի խմբագրությամբ:

«Երկաթե վարագույրից այս կողմ» ուսումնասիրության մեջ 1920-30-ական թվականների քաղաքական բռնաճնշումների պատմությունն է: Հեղինակը հանդիպել է բռնադատվածների, գրի առել նրանց հուշերը, օգտագործել արխիվային վավերագրեր, հուշագրություններ, փաստաթղթեւ:

Այս հատորը, որը լույս է տեսել 2009-ին, խմբագրել է Վաչե Եփրեմյանը:

Գրիշա Սմբատյանի առաջին գիրքը՝ «Հարյուրամյա պատերազմ. օրեր և մարդիկ», լույս է տեսել 2003-ին:

Սմբատյանի բոլոր երեք գրքերը հրատարակել է «Զանգակ-97»-ը: