Իրանի Շահինշահր քաղաքի միակ հայկական՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցը փակվել է. «Արաքս»

1271

Թեհրանի հայոց ազգային «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի փակվելուց և նույն անվան տղայոց դպրոցի երերուն վիճակում հայտնվելուց հետո, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի որոշումով, նույն ճակատագրին է արժանանում նաև Շահինշահր քաղաքի հայոց միակ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցը, գրում է Թեհրանի ԱՐԱՔՍ շաբաթաթերթը:

Այսուհետ, «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտները հայկական դպրոց հասնելու համար պիտի ամեն օր նվազագույնը 40 կիլոմետր ճանապարհ կտրեն՝ մինչև Սպահան, այլապես պարտավոր են հաճախել ոչ հայկական դպրոց, ինչը, բնականաբար, ավելի հավանական է:

Դպրոցը փակվում է, հակառակ այն փաստի, որ պետական կողմը, տեսնելով աշակերտության սակավ թիվը, թույլ էր տվել այն դարձնել երկսեռ։ Սա բացառիկ արտոնություն էր դպրոցը բաց պահելու համար: