Միհրան Ագբաբյան. In Memoriam

1050

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է խորհրդի նախկին համանախագահ և Համագումարի երկարամյա անդամ դոկտոր Միհրան Ագբաբյանի կորուստը, ով ունեցել է կենսական կարևոր դեր 90-ականների շրջադարձային տարիներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո և ԱՄՆ-Հայաստան ամուր հարաբերությունների զարգացման հարցերում:

«Դոկտոր Միհրան Ագբաբյանի ոգին, բնավորությունը և հիանալի հումորի զգացումը ներշնչում էր, բոլոր նրանց ում բախտ էր վիճակվել ճանաչել նրան: Նրա առատաձեռնությունը, նվիրվածությունը և հավատարմությունը Հայկական համագումարին և հայկական ժառանգության պահպանմանը սահմաններ չէր ճանաչում: Նա մարդասեր էր, ում ներդրումները այնքան շատ մարդկանց օգնեցին: Դոկտոր Ագբաբյանը թանկ էր բոլորի համար՝ գնահատված և հարգված բոլորի կողմից: Ինչպես hայ ժողովուրդը, այնպես էլ Համագումարը մեծապես շահեցին նրա շահագրգռվածությունից և առատաձեռնությունից, և մենք խորապես շնորհակալ ենք: Նրա մահը հսկայական կորուստ է».- հայտարարեցին Համագումարիհամանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Կրիկորյանը և Համագումարինախագահ Քարոլին Մուգարը:

«Միշտ հաճելի էր լսել իր գաղափարները և համապարփակ մտքերը: Ես շատ էի սիրում  աշխատել նրա հետ».- ավելացրեց Մուգարը:

Դոկտոր Ագբաբյանը և նրա կինը Էլիզաբեթը Համագումարի անդամներ են եղել դրա ձևավորման տարիներից ի վեր: Դոկտոր Ագբաբյանը մասնակցեց Էրլի Հաուս (Airlie House) կոնֆերանսին, որը հիմնեց Համագումարը՝ 1972 թ.-ին: Նա Համագումարի համանախագահ էր 1982-1983թթ.-ին, ծառայեց տնօրենների խորհրդում՝ 1979-1986թթ.-ին, և գործադիր կոմիտեի անդամ էր՝ 1980թ.-ին: Տիկին Էլիզաբեթ Ագբաբյանը ծառայեց Համագումարի տնօրենների խորհրդում՝ 1992-1999թթ.-ին: Ի հավելումն, համայնքի երկարամյա առաջնորդներ դոկտոր և տիկին Ագբաբյանները Լոս Անջելեսում հյուրընկալեցին բազմաթիվ հատուկ միջոցառումներ, որոնք ներդրում ունեցան Համագումարի անդամակցության ընդլայնմանը և աջակցությանը հարավային Կալիֆորնիայում:

Նրանց որդիներ Բրայանը և Մայքլը մասնակցեցին Համագումարի Թերջենյան-Թոնաս փորձնակների ծրագրին Վաշինգտոնում՝ 1981 և 1990թթ.-ին համապատասխանաբար: Մայքլը Համագումարի հիմնական խոսնակն էր՝ 2017թ.-ին Նյուպորտ Բիչ Գեյլա (Newport Beach Gala) միջոցառմանը, որը կազմակերպված էր ի պատիվ փորձնակների ամառային ծրագրի 40-րդ տարեդարձին: Վալինա Ագբաբյանը՝ Բրայանի կինը, ներկայումս ծառայում է որպես Համագումարի նահանգային նախագահ և հիմնված է Սան Ֆրանսիսկոյում (Կալիֆորնիա):

Դոկտոր և տիկին Ագբաբյանները կենսական կարևոր դեր են ունեցել Հայաստանում ամերիկյան համալսարանի (AUA / ՀԱՀ) հիմնադրման հարցում. ինչը ստեղծվեց արևմտյան ուսումնական չափանիշների համապատասխան և աննախադեպ էր Հայաստանում,  ուսումնական հաստատությունը ներկայում համարվում է երկրում լավագույններից մեկը: Ագբաբյան ընտանիքը աջակցում է նաև շատ նորարարական նախաձեռնությունների Կալիֆորնիայում, ներառյալ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը և երկար ժամանակ Հայ ավետարանչական եկեղեցում ծառայել են որպես առաջնորդ:

Դոկտոր Ագբաբյանը ՀԱՀ-ի համահիմնադիր և վաստակավոր նախագահ էր, ինչպես նաև Հարավային Կալիֆորնիա համալսարանի (USC) ճարտարագիտության վաստակավոր դասախոս. 20 տարի նա ղեկավարել է, «Ագբաբյան գործընկերներ» ճարտարագիտական խորհդատվական ընկերությունը, նախքան Հարավային Կալիֆորնիա համալսարանին միանալը որպես Քաղաքացիական եւ բնապահպանական ճարտարագիտական ամբիոնի վարիչ: Նա ստացել է գիտության ոլորտում իր մագիստրոսկան կոչումը ճարտարագիտության բնագավառում, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից`  1948թ.-ին, իսկ ճարտարագիտության ոլորտում իր դոկտորական կոչումը՝ Բրկլիում Կալիֆորնիա համալսարանում՝ 1951թ.-ին: Դոկտոր Ագբաբյանը ԱՄՆ Ճարտարագիտության ազգային ակադեմիայի և Հայաստանի գիտության ազգային ակադեմիայի ընտրված անդամ էր:

Դոկտոր Ագբաբյանը Էլիս Այլնդ պատվո մեդալակիր է. ստացել է Սահագ-Մեսրոպ շքանշան Նորին մեծություն Գարեգին Ա, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից. ստացել է Սուրբ Մեսրոպ շքանշան, Նորին Մեծություն Կաթողիկոսություն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա-ի կողմից. Սուրբ Վարդան շքանշան,  Հայ Կաթողիկե եկեղեցու Նորին Մեծություն Ջոն Պիտեր XVIII-ի կողմից: 2001թ.-ին նա ստացավ Մովսես Խորենացի շքանշանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից կրթության ոլորտում զարգացման իր ներդրումների համար: 2017թ.-ին, Էլիզաբեթ Ագբաբյանին նույնպես շնորհվեց Մովսես Խորենացի շքանշանը:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Լուսանկարում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ