2018-ի դեկտեմբերի 9-ը. Հայաստանը ընտրում է նոր խորհրդարան ու հետևաբար՝ նոր վարչապետ

1361

Այսօր, 2018-ի դեկտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  ընտրվում է ութերորդ գումարման խորհրդարանը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը: Ընտրություններն արտահերթ են: Ներկայացնում ենք նախորդ ընտրությունների տարիները.

1990 – Գերագույն խորհուրդ, Հայաստանը ԽՍՀՄ մաս էր

1995 – Ազգային ժողով

1999 – Ազգային ժողով

2003 – Ազգային ժողով

2007 – Ազգային ժողով

2012 – Ազգային ժողով

2017 – Ազգային ժողով

Ազգային ժողովի առնվազն 101 մանդատներին հավակնում են 11 կուսակցություններ և դաշինքներ.

  1. Հայաստանի հանրապետական կուսակցություն,

2. «Քաղաքացու որոշում» կուսակցություն,

3. ՀՅ Դաշնակցություն կուսակցություն,

4. «Իմ քայլը» դաշինք,

5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,

6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն,

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն,

8. «Մենք» դաշինք,

9. «Օրինաց երկիր» կուսակցություն,

10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն,

11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն:

Այս ուժերի ցուցակները գլխավորում են.

Վիգեն Սարգսյան,

Սուրեն Սահակյան,

Արմեն Ռուստամյան,

Նիկոլ Փաշինյան,

Էդմոն Մարուքյան,

Լևոն Շիրինյան,

Լուսինե Հարոյան,

Արամ Սարգսյան,

Արթուր Բաղդասարյան,

Վարուժան Ավետիսյան,

Գագիկ Ծառուկյան:

Կուսակցությունները և դաշինքները նաև ռեյտինգային թեկնածուներ են առաջադրել բոլոր 13 ընտրատարածքներում:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 579 մարդ: