Հայաստան-Գվատեմալա. երկկողմ հարաբերություններ

2163

Հայաստանի Հանրապետության եւ Գվատեմալայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. հունիսի 29-ին:

2013թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում Գվատեմալայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը` ք.Մոսկվա) իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

2014թ. հունիսի 26-ին Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Գվատեմալայում:

ՀՀ Նախագահի 2017թ. հոկտեմբերի 11-ի հրամանագրով Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Այվազյանը, համատեղության կարգով, նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը` Մեխիկո):

Այցեր

Գվատեմալայի Հանրապետություն

2012թ. հոկտեմբեր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց

Առեւտրատնտեսական կապեր

Հայաստանի եւ Գվատեմալայի ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

արտահանում ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
2009թ. 283.0
2010թ. 96.3
2011թ. 32.0
2012 (առաջին եռամսյակ) 0.3
2013թ. (3-րդ եռամսյակ) 2.9

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • սուրճ
  • թեյ
  • տրիկոտաժ
  • հագուստ

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գվատեմալայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև

26 Հոկտեմբերի, 2018

Տեսադարան

Խորհրդակցությունները վարում էին Հայաստանի ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը և Գվատեմալայի արտաքին հարաբերությունների նախարարության Երկկողմ հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն, դեսպան Լուիս Կառանսան:

Հայ և գվատեմալացի դիվանագետները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առաջին խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ՝ հույս հայտնելով որ դրանք կստանան ինստիտուցիոնալ և պարբերական բնույթ: Այդ առնչությամբ կարևորվեց հայ-գվատեմալական իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ճյուղային և միջխորհրդարանական փոխգործակցության հաստատումը:

Արման Հակոբյանը և Լուիս Կառանսան ընդգծեցին մշակութային և հանրային դիվանագիտության ակտիվացման կարևորությունը և այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում Երևանում և Գվատեմալայում համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման կարևորությանը:

Ներքին օրակարգային հարցերի համատեքստում Արման Հակոբյանը գվատեմալական կողմին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացն ու ընթացիկ ներքաղաքական իրավիճակը։

Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին: Գվատեմալական կողմն իր աջակցությունը հայտնեց ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում, զրուցակիցները քննարկեցին տարածաշրրջանային և միջազգային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր և մտքեր փոխանակեցին Հայաստան-Գվատեմալա և Հայաստան-Կենտրոնական Ամերիկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հայկական պատվիրակությանն ընդունեց նաև արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Ալիսիա Կաստիլյոն: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին և դրանցում մշակութային փոխանակումների դերին:

Գվատեմալայի ԱՀՆ-ին կից դիվանագիտական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ակադեմիայի տնօրեն, դեսպան Լուիս Ալբերտո Պադիլյայի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակադեմիայի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ:

Գվատեմալա այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ընդունեց երկրի Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոսը: Հայկական կողմը տեղեկեցրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացների և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Գվատեմալայի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցության հաստատման վերաբերյալ։

Հայաստան – Գվատեմալա. Հենրիխ Մխիթարյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

Հայերի ամենախոշոր հաշվով հաղթանակը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյաը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գվատեմալայի դեմ ընկերական խաղում, որը կայացավ 2016թ. մայիսի 29-ին:

Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում ընթացող խաղի 60-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց 4:1, իսկ 10 րոպե անց խփեց նաեւ Հայաստանի 5-րդ գոլը: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Ընկերական խաղ, ընթանում է երկրորդ խաղակեսը 

Հայաստան – Գվատեմալա՝ 5:1

Հենրիխ Մխիթարյան, 39, 60, 70, Էդգար Մանուչարյան, 45+1, Գեղամ Կադիմյան, 50 – Կարլոս Ռուիզ, 7