Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում:
Քաղաքացիները ընտրություն կկատարեն նախկին արտգործնախարարներ Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի միջև:
Ընտրությունների ընթացքին հետևելու համար գրանցվել են ընտրական սուբյեկտների մինչև 17 հազար ներկայացուցիչներ, ավելի քան 48 հազար 500 տեղական և 1300 միջազգային դիտորդ: Ընտրությունների ընթացքը կլուսաբանի 2300 լրագրող, տեղեկացնում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱՆ:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին, որի արդյունքների համաձայն՝ նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել էր 38,64, իսկ «Միավորված ընդդիմություն» քաղաքական դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոս:
Սա երկրում 6-րդ նախագահական ընտրություններն են և վերջինը, երբ նախագահին ընտրելու են քաղաքացիները: Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բախկացած ընտրական կոլեգիան:











