Արարատ Միրզոյանը Լուկաշենկոյի հետ փակ հանդիպմանը քննարկել է ՀԱՊԿ քարտուղարության հարցը

841

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցը՝ ի շարս այլ հարցերի։

Միրզոյանը, որը Մինսկ է մեկնել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար, Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է․

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը կառուցողական քննարկում ունեցանք մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ»։

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը, որի օրակարգային հարցերից է կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ըստ հաջորդականության այդ պաշտոնը հավակնում է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը։ Հայկական կողմը, սակայն, պնդում է, որ իր նախագահությունը պետք է պահպանվի մինչև 2020-ը և առաջադրել է այլ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։

Հայաստանը պետք է շատ կոշտ պատասխանի Ալիևի բարեկամ Լուկաշենկոյին