Նաթանյահուն 1 իսրայելցի զինվորին փոխանակեց 1000 պաղեստինցիների հետ

1020

2011 թվականի հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին պաղեստինյան գերությունից ազատելու համար նրան փոխանակեց 1000 պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնց թվում Համասի գրոհայիններ:

Շալիթը գերվել էր 2006 թվականին՝ 20 տարեկանում և գերության մեջ էր հինգ տարուց ավելի:

Շալիթին ազատելու համար Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում, որոնք հաջողությամբ չավարտվեցին: Դրան հաջորդեցին երկար բանակցություններ, որոնք նույնպես հաջողություն չունեցան:

Շալիթի ծնողները մի քանի տարի Իսրայելի վարչապետի գրասենյակի դիմաց կազմակերպում էին բողոքի գործողություններ՝ պահանջելով իրենց որդու վերադարձը:

Վարչապետ Նաթանյահուն հայտարարեց, որ ինքը իր 1 զինվորին ազատելու համար վճարում է շատ թանկ գին՝ 1000 պաղեստինցի, բայց վճարում է:

Նաթանյահուն անձամբ դիմավորեց հինգ տարվա գրությունից վերադարձող զինվորին:

«Մեկ հոգու սիրելը դժվար է»․ Բերդավանի ցույցի և գերեվարված Կարեն Ղազարյանի շուրջ