Արա Գյուլերը՝ «Ստամբուլի աչքը», մահացել է

1760

Այս գիշեր Ստամբուլում, 90 տարեկանում, մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը՝ «Ստամբուլի աչքը»:

Գյուլերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել հատկապես Պոլսի լուսանկարներով:

Նա լուսանկարել է նաև համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչների, գրողների, արվեստի գործիչների: