Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի երաժիշտները համերգներ են ունեցել Լիտվայի քաղաքներում

587

Artsakh Public Tv |

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի երաժիշտները Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Ալգիս Կաշետայի հրավերով գտնվում էին Լիտվայում։ Նրանք ներկայացրել են հայկական աշուղական և ժողովրդական երգարվեստը՝ նաև արցախյան ֆոլկլորի գործեր: Ցուցադրվել է լիտվացի բլոգերների կողմից նկարահանված Արցախի մասին պատմող “Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ” ֆիլմը: