Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զրահամեքենաները՝ թվերով

2214

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի նախկին փոխտնօրեն, այսօր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը իր “Զսպումը Արցախյան հակամարտությունում” ռուսերենով (“Сдерживание в Карабахском конфликте”) մենագրության հավելվածների բաժնում ներկայացնում է վիճակագրական տվյալներ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունների թվաքանակի մասին:

Փորձագետը վիճակագրական տվյալները ներկայացնում է՝ հիմք ընդունելով պաշտոնական և բաց աղբյուրներն ու իր գնահատումները: Այսպես, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, եղել է մոտ 1.400 միավոր զրահամեքենա, այդ թվում՝ 420 հատ БМД, БРМ-1, БМП-1, БМП-2, БМП-3, 300 հատ БТР-60, БТР-70, БТР-80, БТР-80A, БТР-82A, 11 հատ БТР-Д, 350 հատ МТЛБ, 18 հատ БТС-5Б, 120 հատ Marauder/Matador, 10 հատ Sufa, 200 հատ Cobra:

Ադրբեջանի զինված ուժերում զրահամեքենաների մասին պաշտոնական տվյալներ բացակայում են:

Հայաստանի զինված ուժերում, ըստ պաշտոնական տվյալների, կա 500 միավոր զրահամեքենա, այդ թվում՝ 300 հատ БМД, БМП-1, БМП-2, 100 հատ БТР-60, БТР-70, БТР-80, 100-ից ավելի МТЛБ:

Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանի զինված ուժերն ունի շուրջ 600 միավոր զրահամեքենա:

Արցախի պաշտպանության բանակը ոչ պաշտոնական տվյալներով ունի շուրջ 500 միավոր զրահամեքենա, այդ թվում՝ БМД, БМП-1, БМП-2, БТР-70, БТР-80, МТЛБ:

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերը՝ թվերով