Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերը՝ թվերով

4844

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի նախկին փոխտնօրեն, այսօր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը իր “Զսպումը Արցախյան հակամարտությունում” ռուսերենով (“Сдерживание в Карабахском конфликте”) մենագրության մեջ, որը լույս է տեսել 2016-ի աշնանը, հավելվածների բաժնում ներկայացնում է վիճակագրական տվյալներ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի մասին:

Փորձագետը վիճակագրական տվյալները ներկայացնում է՝ հիմք ընդունելով բաց աղբյուրները և իր գնահատումները: Այսպես, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերի թվաքանակը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 70 հազար: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ թիվը 90 հազար է:

Հայաստանի զինված ուժերի թվաքանակը, պաշտոնական տվյալներով, կազմել է 46 հազար, ոչ պաշտոնականը՝ 48 հազար:

Արցախի պաշտպանության բանակի թվաքանակի մասին պաշտոնական տվյալներ չկան, ոչ պաշտոնապես այս թիվը 20 հազար է: