Հայաստանի Հանրապետության առաջին անցագրի օրինակը՝ թողարկված 1920-ին

2671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ առաջին անցագրի օրինակ՝ թողարկված 1920 թ.-ին, որը պատկանել է ծնունդով գյումրեցի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին։

Այն ժամանակ «passport» բառը հայերեն թարգմանվում էր անցագիր, քանզի հենց այդ իմաստն ուներ:

Այդ տարիներին Հայաստանում գործում էր երեք տիպի անցագիր՝ դիվանագիտական, արտասահմանյան և ընդհանուր:

Ի դեպ, շնորհակալություն հայտնենք մեր հայրենակից Gevork Nazaryan-ին՝ այս փաստաթղթի հայտնաբերման համար:

ՀՅԴ պատմության թանգարանում ցուցադրվող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ առաջին անցագրերի օրինակներ՝ թողարկված 1920 թվականին, որոնք տրվել են ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան, խորհրդարանի պատգամավոր Գարեգին Փաստրմաջյանի (Արմեն Գարո) որդի Հրանտ Փաստրմաջյանին, Տիգրան Չիթունուն և դստերը, Սողոմոն Թեհլիրյանին և Օնիկ (Հովհաննես) Յուսուֆյանին։ 

Տեքստը և լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից