Հայաստանի Հանրապետության անցագիր՝ տրված Պոլսում ՀՀ ներկայացուցչությունից

1188

Նավով Բոստոն գնացող պարտիզակցի աղջկա ՀՀ անցագիրը՝ տրված 1922 թ-ին Կ. Պոլսում։

Լայն թափով ընթանում էր Օսմանյան Թուրքիայի հայաթափումը, և միակ ապահովությունը արտասահման մեկնելն էր ու դա արվում էր մեծամասամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, որոնք անկախ Հայաստանի բռնազավթումից հետո էլ շարունակում էին գործել՝ չճանաչելով խորհրդային զինված ուժերի կողմից երկրի ռազմակալումը։

Ի դեպ, միջազգային հանրությունն էլ ճանաչում էր միմիայն ՀՀ անցագրերը, որոնք տրվում էին Փարիզում գտնվող Հայաստանի պատվիրակության, հայկական դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից։

Լուսանկարը և տեքստը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից