Նոյեմբերի 28-ին ժամը 17:00-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում վերաբացվում է «Խավարում» ցուցահանդեսը՝ նվիրված սովետական բռնապետության զոհերին:
Ցուցադրությունը առաջին անգամ բացվել էր 2017թ. օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, ապա փակվել 22 օր անց:
Շնորհիվ մարդկանց, ովքեր անտարբեր չեն բոլշևիկյան տեռորի տարիներին ոչնչացված ազգային սերուցքի, Հովհաննես Թումանյանի սպանված երեք զավակների հիշատակի առջև, ինչպես նաև՝ ում անհանգստացնում է Հայաստանի Հանրապետության կործանման պատճառները, հնարավոր է դառնում վերաբացել «Խավարումը»:
Դիտել նաև՝











