Արցախ այցելած թուրք 4 մտավորականների դեմ քրեական գործ Ադրբեջանում

1008

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով և դիմելով Թուրքիայի իրավապահ մարմիններին, հաղորդում է Ազատությունը:

Դատախազության պնդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիթ Չաթինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, համաձայնության գալով անձանց հետ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, «խախտել են երկրի պետական սահմանը»: Գործը հարուցվել է ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում:

Թուրք գործիչները նաև ընդգրկվել են Ադրբեջանի արտգործնախարարության հայտնի «սև ցուցակում»:

Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ այժմ արդեն նախկին նախարար Կարեն Միրզոյանը ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։

Լուսանկարում՝ Ալի Բայրամօղլուն