ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, հաղորդում է Միչիգանի հայ դատի հանձնախումբը:
Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:











