Ստալինյան տեռորը՝ «Հակախորհրդայինները» ցուցահանդեսում

1176

Արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին չի ուզենա տարվա մեջ մեկ օր պատարագ մատուցել այս զոհերի հոգու հանգստության համար: Ասենք՝ դեկտեմբերի 5-ին, ԽՍՀՄ երկրորդ Սահմանադրության ընդունման օրը: Վերջ ի վերջո ԽՍՀՄ քաղաքական բռնություններին Հայաստանում նույնպես զոհ են գնացել բազաթիվ հոգևորականներ, չխոսելով արդեն խեղդամահ արված կաթողիկոսի մասին:

04.11.1937թ. – 301 մարդ
15.11.1937թ. – 308 մարդ
02.12.1937թ. – 490 մարդ
05.12.1937թ. – 224 մարդ
25.02.1938թ. – 239 մարդ
28.02.1938թ. – 456 մարդ
02.03.1938թ. – 222 մարդ

Նշված 7 օրերը Հայաստանում ամենաարյունալիներն էին Մեծ Տեռորի ընթացքում. 1936-1939թթ. գնդակահարման դատապարտված 4139 մարդկանց կեսից ավելիի ՝ 2240-ի գնդակահարման վճիռը կայացվել է այս 7 օրերի ընթացքում։ Վճիռը հետևյալն էր՝ «Р А С С Т Р Е Л Я Т Ь, лично ему принадлежащее имущество – конфисковать.»:

Նույնիսկ ճակատամարտերում հազվադեպ է մեկ օրվա ընթացքում 490 մարդ զոհվում: Սրանք մեկ օրվա մեջ ինչպե՞ս են այդքան մարդ գնդակահարել, քանի՞ հոգով են իրականացրել, ի՞նչ տեսակ մեքենա է եղել այդ մարդկային մարմնի մեջ պարփակվածը, ինչպե՞ս է հետո տուն գնացել և իր երեխաներին հանդիպել, ինչպե՞ս է հաց կերել:

Ի՞նչ են արել այդ մարդկանց դիակները: Գուցե մեկը հետո նրանց ոսկորների վրա տու՞ն է կառուցել: Գուցե ռեստորա՞ն:

Պետք չէ՞ արդյոք կառավարությանն առաջարկել գտնել նրանց թաղման վայրերը և որևէ կերպ հատկանշել, գուցե մակագրությամբ հուշաքարով, կամ մատուռով:

Կարո՞ղ է արդյոք մեր երկրի եկեղեցաշինարարներից մեկը ուզենա այս անմեղ մարդկանց թաղման վայրում եկեղեցի կառուցել:

Արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին չի ուզենա տարվա մեջ մեկ օր պատարագ մատուցել այս զոհերի հոգու հանգստության համար: Ասենք՝ դեկտեմբերի 5-ին, ԽՍՀՄ երկրորդ Սահմանադրության ընդունման օրը:

Հայաստանում Խորհրդային բռնաճնշումների պատմությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 13-ը կարող եք այցելել «Հակախորհրդայինները» ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 13։00 Հայաստանի Ազգային Գրադարնում։

Հրանուշ Խառատյան

https://www.facebook.com/search/top/?q=hranush%20kharatyan