Արտագաղթը, կոռուպցիան, մյուս մարտահրավերները տեղ չունեն Հայաստան-Սփյուռք համաժողովում

2178

https://www.aniarc.am/2017/09/07/armenia-diaspora-conference-tatul-hakobyan-karen-harutyunyan-civilnet/

Սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում կանցկացվի Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը։

Սփյուռքի նախարարության կայքում ասվում է․

«Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին 2017թսեպտեմբերի 18-20-ին Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահությունմիասնականություն և պատասխանատվություն» խորագրով ՀայաստանՍփյուռք հերթականրդ համահայկական համաժողովը»:

Համաժողովին մասնակցելու են պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից:

Համաժողովին ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են առանձին բաժանմունքների նիստեր հետևյալ թեմաներով՝

  1. Հայաստանի տնտեսության զարգացում,
  2. Տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգության օրակարգ,
  3. Արտաքին քաղաքականության օրակարգ և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում,
  4. Հայապահպանության հիմնախնդիրներ:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են ընդունելություններ ՀՀ Նախագահի, ՀՀ Վարչապետի կողմից, այցելություններ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ պաշտպանության նախարարություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր զինվորական պանթեոն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:

Հերթական անգամ Հայաստան-Սփյուռք համաժողովը խուսափում է քննարկել Հայաստանի համար այնպիսի օրախնդիր մարտահրավերներ, ինչպիսիք են արտագաղթը, կոռուպցիան, ընտրակեղծարարությունը․․․

https://www.aniarc.am/2017/09/07/armenia-diaspora-conference-tatul-hakobyan-karen-harutyunyan-civilnet/