Արցախում երեք զինվոր ջրահեղձ է եղել

1572

Մայիսի 8-ի առավոտյան Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար, հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: