Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի նամակը

1198

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանին եւ ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին:

«Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,

Հարգելի պարո՛ն Փաշինյան,

Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաեւ իմ անունը։

Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որեւէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետեւողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաեւ Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։

Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլեւ վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։

Կանխավ շնորհակալ եմ»։

Կարդալ նաև՝

«Սերժ Սարգսյանը, Ծառուկյանը և Միքայել Մինասյանը ձևավորեցին ոչ լեգիտիմ խորհրդարան»

«Սերժ Սարգսյանը, Ծառուկյանը և Միքայել Մինասյանը ձևավորեցին ոչ լեգիտիմ խորհրդարան»