«Սերժ Սարգսյանը, Ծառուկյանը և Միքայել Մինասյանը ձևավորեցին ոչ լեգիտիմ խորհրդարան»

2105

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ապրիլի 2-ին ձևավորվեց «ոչ լեգիտիմ խորհրդարան»։

Նա նշել է «ոչ լեգիտիմ խորհրդարան» ձևավորողների երեք անուններ՝ Սերժ Սարգսյան, նրա փեսա Միքայել Մինասյան և Գագիկ Ծառուկյան։

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում գրվում է, որ ԵԼՔ դաշինքի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։

Իշխող ՀՀԿ փոխնախագահներից Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով այն կոչերին, որ ԵԼՔ դաշինքը չպետք է վերցնի մանդատները, գրել է․

«Նման պնդման հետևում կա ամեն ինչ, բացի քաղաքականությունից՝

– 120 000 ընտրողներին զրկել ներկայացուցիչներից խորհրդարանում՝ քաղաքական չէ,
– հրաժարվել ընդդիմությունափոխությունից՝ քաղաքական չէ,
– խոչընդոտել նոր գործիչների մուտքը ԱԺ՝ քաղաքական չէ,
– վերացնել խորհրդարանից արևմտյան դիսկուրսը՝ քաղաքական չէ,
– փակել միակ լիբերալ ուժի առջև դռները դեպի ԱԺ՝ քաղաքական չէ»: