«Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնել է արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները»․ Քոչարյանի խոսնակ

1126

2rd.am կայքը խնդրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոոմոնյանին մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արված մի շարք մտքեր։

«Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»,- ասել է Սողոմոնյանը:

Դիտել ու կարդալ նաև՝ 

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Պետրոս Ղազարյանի «Ուրվագծ»-ում

Միջանցք Ադրբեջանից դեպի հարավ և Հայաստանից դեպի Ստեփանակերտ. Տրուբնիկով

https://www.aniarc.am/2015/06/04/october-24-1999-meghri-demirchyan-sargsyan/