«Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար»․ Երուանդ Փամպուքեանը՝ Երևանում

2216

Այսօր, փետրվարի 10-ին, Հայաստանի ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ լիբանանահայ պատմաբան, արխիվագետ Երուանդ Փամպուքեանի «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» հատորների երևանյան շնորհանդեսը։

Աշոտ Մելքոնյան, Կիրո Մանոյան, Երուանդ Փամպուքեան, 10 փետրվար, 2017թ․

ՀՅԴ արխիվի նյութերը հրատարակվել սկսվել են «Հայրենիք» ամսագրում` Սիմոն Վրացյանի դասավորումով: Ապա 1934 և 1938 թվականներին ՀՅԴ արխիվային նյութերը հրատարակվել են երկու հատորով` «Դիվան Հ. Յ. Դաշնակցության» խորագրով: Արխիվի որոշ նյութեր 1930-ականներին տպագրվել են «Դրոշակ» և «Վեմ» հանդեսի էջերում: 1962-ին Վրացյանը ՀՅԴ արխիվի նյութերն է օգտագործել «Հին թղթեր նոր պատմության համար»-ում:

ՀՅԴ Բյուրոյի որոշումով կուսակցության արխիվները համակարգված ձևով` հատորներով սկսեց պատրատել և խմբագրել Հրաչ Տասնապետյանը` «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով: Տասը տարիների ընթացքում` 1972-1982 թթ., լույս տեսավ չորս հատոր: Տասնապետյանի հիվանդությունն ու մահը հետագա հատորների լույս ընծայումը դադարելու պատճառ դարձավ: Ավելի քան երկու տասնամյակ ընդմիջումից հետո անց այդ գործը շարունակեց Երուանդ Փամպուքեանը:

Վերջին տարիներին Փամպուքեանի աշխատասիրությամբ լույս է տեսել 8 հատոր։

Կարդալ նաև՝

Դաշնակցության արխիվներում` Երվանդ Փամբուկյանի հետ

Իմ սեղանի գրքերից՝ «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար»

 

Արխիվային լուսանկար