Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցվում են

1551

Եվրախորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, քվեարկել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու օգտին, վկայակոչելով Independent-ը, հաղորդում է ՍիվիլՆեթը։

Որոշման օգտին քվեարկել է 479 պատգամավոր, 37-ն արտահայտվել է դեմ, 107-ը՝ ձեռնպահ։

Եվրամիությանն այս քայլը արձագանք է Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո իշխանությունների կողմից ընդդիմության և անկախ մամուլի դեմ իրականացվող բռնաճնշումների։