Հայաստանի կառավարությունը 233 միլիոն 365 հազար դրամ է հատկացրել Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման մաքսային վճարների հատուցման համար, տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Կառավարությունը նման որոշում կայացրել է՝ հաշվի առնելով Սփյուռքի նախարարության առաջարկությունը:












