2017-ին Ադրբեջանը Ռուսաստանից, ակնկալվում է, կգնի МС-21 մակնիշի 10 օդանավ

798

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը օգոստոսի 8-ին Բաքվում ասել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Ռուսաստանից МС-21 օդանավերի գնմամբ և ակնկալում է 2017 թվականի փետրվարին 10 օդանավի գնման շուրջ պայմանագիր ստորագրել, հաղորդում է Ազատությունը:

Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, որ Բաքվում կբացվի ուղղաթիռային կենտրոն և ինքնաթիռների հավաքման գործարան: «Ռուսաստանը, որպես լավ և ոչ թանկարժեք զենքի մատակարար, հետաքրքիր է Ադրբեջանին և Իրանին»,- ասել է Ռոգոզինը: