Նահանգային, հետագայի Ալավերդյան, այսօր՝ Հանրապետության փողոցը և շենքերը 1890 թվականին

3471

Այսօրվա Հանրապետության փողոցը 1890 թվականին. այն ժամանակ այն կոչվում էր Նահանգային փողոց, քանի որ այստեղ էր գտնվում Երևանի նահանգական վարչության շենքը։

1890-ականներին փողոցը հիմնովին փոխվեց․ այն դարձավ երեկոյան լավ լուսավորվող, սև ու կարմիր տուֆից կառուցված ցածրահարկ շենքերով և գեղեցիկ առուներով մի վայր։ Փողոցի դիմագիծը կերտեց նահանգական ճարտարապետ Միխայիլ ֆոն դեր Նոննեն։ Նրա նախագծած հայտնի եկամտաբեր տները հետագայում անցան Ազիզյան եղբայրներին, իսկ 1923-ին՝ ազգայնացվեցին։

Փողոցը ժամանակի ընթացքում երեք անուն է փոխել՝ Նահանգայինից դառնալով Ստեփան Ալավերդյանի, իսկ 1990 թվականից արդեն՝ Հանրապետության փողոց։ 

«Ֆոտոպատմություն»