Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի. Թորբյորն Յագլանդ

881

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարությամբ է հանդես եկել երևանյան իրադարձությունների կապակացությամբ, հաղորդում է Ազատությունը:

«Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհդրի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ զինված խումբը արդեն մի քանի օր շարունակ պատանդների է պահում Երևանի ոստիկանական բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրներում, որտեղ իշխում է օրենքը, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն քաղաքական երկխոսությամբ` հարգելով ժողովրդավարական նորմերն ու չափանիշները», – ասել է Յագլանդը:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

Կարդալ նաև՝

Սերժը լռում է, Ոստիկանությունը Երևանի Սարի թաղը վերածում է մարտադաշտի. 2016-ի հուլիս 29