7 զոհ ավտոբուսի պայթեցման հետևանքով

989

Հաստատվում են տեղեկությունները, որ Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի հատվածում, ադրբեջանական անօդաչու թռչող սարքը կամավորների տեղափոխող ավտոբուս է պայթեցրել, որի հետևանքով զոհվել է 7 հոգի:

Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների, ապրիլի 1-4-ն ընկած հատվածում հայկական կողմը կորցրել է 11 քաղաքացիական և 20 զինվորական անձանց, ևս 26 զինվորականներ համարվում են անհետ կորած: