Մելքոն Յակոբեանը Լիբանանից՝ ԱՆԻ հիմնադրամի Պատվո խորհրդի անդամ

14972

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը տեղեկացնում է, որ ԱՆԻ-ի Պատվո խորհրդի կազմում ընդգրկվել է լիբանանահայ ազգային գործիչ, գործարար և բարերար Մելքոն Յակոբեանը՝ Անթիլիաս։

Պարոն Յակոբեանը ծնվել է Դամասկոսում, հաստատվել Լիբանանում, որտեղ երկար տարիներ զբաղվում է ոսկերչությամբ։ Բեյրութում, Լիբանանում և արաբական երկրներում Յակոբեան ազգանունը ասոցացվում է բարձրարժեք ոսկերչական արվեստի հետ:

Մելքոն Յակոբեանը առաջին անհատն է, ով 5.000 ԱՄՆ դոլար նվիրատվությամբ օժանդակել է ԱՆԻ հիմնադրամի գործունեության մեկնարկին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

31 դեկտեմբերի, 2015թ, Երևան