Սարգիս Պուտագեանը Լիբանանից՝ ԱՆԻ հիմնադրամի Պատվո խորհրդի անդամ

5321

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը տեղեկացնում է, որ ԱՆԻ-ի Պատվո խորհրդի կազմում ընդգրկվել է լիբանանահայ գործարար Սարգիս Պուտագեանը։

Ազգային բարերար Սարգիս Պուտագեանի օժանդակությամբ ԱՆԻ կենտրոնը 2016-ին վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունը:

Նրա օժանդակությամբ ԱՆԻ կենտրոնը առաջիկայում կվերահրատարակի Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի հատորը:

Ազգային բարերար Սարգիս Պուտագեանը ավելի վաղ ստանձնել և կյանքի էր կոչել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի արաբերեն հատորի թարգմանչական և տպագրական ծախսերը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

28 հուլիսի, 2022թ., Երևան