Սենատորները աջակցում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առաջարկությանը

991

Բրազիլիայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը (Armenian National Committee of Brazil) հուսով է, որ երկրի Սենատը առաջիկայում կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին։

Այս մասին, համաձայն Prensa Armenia կայքի, ասել է Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ James Onnig Tamdjian-ը։ Նա ընդգծել է, որ սենատորները մեծ աջակցություն են ցուցաբերում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առաջարկությանը, որը մի քանի օր առաջ բերվել է երկրի խորհրդարան։

Բանաձևի նախագծում հիշեցվում է, որ մի շարք երկրներ, այդ թվում Արգենտինան, Բոլիվիան, Չիլին, Ուրուգվայը և Վենեսուելան Լատինական Ամերկայում, ինչպես նաև եվրոպական երկրներ, բոլորովին վերջերս՝ Գերմանիան և Հռոմի պապը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

“Բրազիլիայի կառավարությունը, ցավոք, դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը”,- ասվում է բանաձևի նախագծում։

Այս հոդվածի անգլերենը ամբողջությամբ կարդալ այստեղ՝ https://www.aniarc.am/2015/05/31/draft-resolution-on-armenian-genocide-introduced-in-brazilian-senate/

Լուսանկարում՝ James Onnig Tamdjian-ը

Հ. Գ. Գերմանիան՝ խորհրդարանի կամ կառավարության մակարդակով, պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես ասվում է Բրազիլիայի Սենատ ներկայացված բանաձևի նախագծում, թեև Գերմանիայի նախագահը վերջերս օգտագործեց Հայոց ցեղապանություն եզրը։