Վարդենիսի շրջանի գյուղերը 1831 թվականին

13216

Ծանոթագրություն – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Վարդենիսի (Բասարգեչար) շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների: 

1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում, ըստ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է բնակեցված 22 գյուղ 4.376 ընդհանուր բնակչությամբ, որից 9-ը՝ հայ, 4367-ը՝ իսլամ:

Այս տվյալները կարող են պակասավոր, երբեմն՝ ոչ ճիշտ լինել: Այսպես, Վարդենիս գյուղում, որը մինչև 1969 թվականը կոչվել է Բասարգեչար, հայերը Արևմտյան Հայաստանից հաստատվել են մինչ 1831 թվականը: Կորկոտյանի գրքում 1831-ին Վարդենիսի բնակչությունը նշվում է 178 հոգի, բոլորը՝ իսլամ, իսկ հաջորդ հաշվառման ժամանակ՝ 1873-ին, նշվում է 1.296 թիվը և բոլորը՝ հայեր:

Երբ ներկայացնելու լինենք Վարդենիսի գյուղերը մեկ առ մեկ, կփորձենք այլ աղբյուրների համադրմամբ համապարփակ պատկեր ունենալ: Մասնավորապես, Կարճաղբյուր գյուղը, որի հիմնադրման և բնակչության թվաքանակի մասին հստակ տվյալներ չկան Գեղարքունիքի մարզպետարանի կայքում, հայաբնակ է եղել մինչև 1831 թվականը:

Վարդենիսի շրջանը, որպես Խորհրդային Հայաստանի վարչատարածքային միավոր, կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մինչև 1969 թվականը կոչվել է Բասարգեչարի շրջան:

Ներկայացնում ենք բոլոր 22 գյուղերը այբբենական կարգով, ինչպես արել է Կորկոտյանը իր աշխատության մեջ, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել հայ և իսլամ ազգաբնակչության քանակը.

1. Ազյողուշ                             192 հոգի, բոլորը՝ իսլամ

2. Ազիզլու                               379 հոգի, բոլորը՝ իսլամ

3. Բասարգեչար                     178 հոգի, բոլորը՝ իսլամ

4. Դաշքեյթի                            124 հոգի, բոլորը՝ իսլամ 

5. Դաշքենդ                             357 հոգի, բոլորը՝ իսլամ

6. Զաղալու վերին                  98 հոգի, բոլորը՝ իսլամ

7. Զարզիբիլ                            211 հոգի, որից 9-ը՝ հայ, 202-ը՝ իսլամ

8. Զոդ                                       245 հոգի, բոլորը՝ իսլամ

9. Թաթուլի ղշլաղ                   148 հոգի, բոլորը՝ իսլամ

10. Ղանլի                                 99 հոգի, բոլորը՝ իսլամ

11. Ղարաիման                        207 հոգի, բոլորը՝ իսլամ 

12. Ղոշաբուլաղ                      117 հոգի, բոլորը՝ իսլամ

13. Ղըրխբուլաղ                      247 հոգի, բոլորը՝ իսլամ

14. Մեծ Մազրա                       293 հոգի, բոլորը՝ իսլամ

15. Փոքր Մասրա                     227 հոգի, բոլորը՝ իսլամ

16. Յարփուզլու                       121 հոգի, բոլորը՝ իսլամ

17. Շիշկայա                             251 հոգի, բոլորը՝ իսլամ

18. Ներքին Շորժա                   164 հոգի, բոլորը՝ իսլամ

19. Վերին Շորժա                     75 հոգի, բոլորը՝ իսլամ

20. Չախրլու                             212 հոգի, բոլորը՝ իսլամ

21. Ջիլ                                       265 հոգի, բոլորը՝ իսլամ

22. Քյասաման                         166 հոգի, բոլորը՝ իսլամ

Այսպիսով, 1831 թվականին Վարդենիսի շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Ազիզլուն՝ 379 բնակիչ, որը այսօրվա Նորաբակ գյուղն է:

Շրջանի միակ գյուղը,որտեղ 9 հայ է ապրել, Զարզիբիլն է, այսօրվա Կութ գյուղը:

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝