Արսեն Շահմազյան. Սյունքի նահանգապետը

1658

Ծնունդով Ախալքալաքից Սյունիքի նահանգապետ Արսեն Պողոսի Շահմազյան՝ Ներսիսյան դպրոցի նկարչության ուսուցիչ, որ կապիտանի զինվորական կոչում ունենալով առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հեռատեսությամբ դարձավ Հայաստանի Հանրապետության առանցքային տարածաշրջանի ղեկավարը 1919 թ.-ին (1920 թ.-ին նա արդեն գնդապետ էր և նշանակվել էր հաղորդակցության փոխնախարար), իսկ դրանից առաջ՝ 1918 թ.-ին որպես խորհրդարանի պատգամավոր էր հանդես գալիս անկախ Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում։

Բոլշևիկների կողմից հալածվեց ու ձերբակալվեց, քանի որ նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ էր եղել, ապա՝ աքսորվեց Սիբիր և անհետացավ սիբիրյան դաժան բնության խորքում։

Ի դեպ, այս լուսանկարը հրապարակվում է առաջին անգամ, Հայաստանում նրա անհատական ֆոտոն գոյություն չուներ՝ որևէ տեղ չկար։

Սա նրա բանտային քարտից է, որը պահվում է Վրաստանի ազգային և Ռուսաստանի Դաշնության պետական արխիվներում, քանի որ ՀՅԴ մեծ դատավարության շրջանակում նա ևս եղել է ցարական քաղբանտարկյալ։

Մայքլ Բաբայան